Թուրքիայից Իսրայել արտահանման ծավալը կազմել է մոտ 394 մլն դոլար
02/07/2025 23:47
Տարածաշրջան
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News

Թուրք տնտեսագետ Ինան Մութլուն հրապարակել է Իսրայելի վիճակագրական ծառայության տվյալները՝ նշելով, որ Թուրքիան 2025-ի առաջին հինգ ամսում Իսրայել է արտահանել 393.7 միլիոն ԱՄՆ դոլարի ապրանք։
«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է Մութլուն և մատնանշել Թուրքիայի պաշտոնական հայտարարությունների և տնտեսական գործարքների միջև եղած փաստացի հակասությունը։
Թեև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե իբր Իսրայելի հետ առևտրային գործարքները լիովին դադարեցվել են, բայց հրապարակված վիճակագրական տվյալները ցույց են տալիս բոլորովին այլ պատկեր։
2025 թվականի հունվար-մայիս ժամանակահատվածում Թուրքիան շարունակել է զգալի արտահանում իրականացնել Իսրայել՝ չնայած քաղաքական ուղերձներին։