Ալիևի 27-ամյա որդին 946 հազար ռուբլու չվճարված հարկեր ունի

02/07/2025 17:25 Միջազգային

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որդին մոտ մեկ միլիոն ռուբլու պարտք ունի Բարվիխայում գտնվող իր 2.7 միլիարդ ռուբլի արժողությամբ առանձնատան համար։

Mash տելեգրամ ալիքի տվյալներով՝ խոսքը 1600 քառակուսի մետր մակերեսով և 35 միլիոն դոլար (մոտավորապես 2.7 միլիարդ ռուբլի) արժողությամբ առանձնատան մասին է, որը գտնվում է «Մաիենդորֆի այգիներ» էլիտար ավանում։

27-ամյա Հեյդար Ալիևն ունի 946 հազար ռուբլի չվճարված հարկեր։

Մոսկվայի մարզի հարկային մարմինները արդեն մի քանի անգամ դիմել են դատարան և ստացել գանձման կարգադրություն։ Սակայն այն պատճառով, որ Դաշնային դատական ​​կատարածուների ծառայության կայքում Ադրբեջանի նախագահի որդու ծննդյան ամսաթիվը նշված է մեկ օրվա սխալով, նրա պարտքերը գտնելը կարող է այդքան էլ հեշտ չլինել։

–00—ՅՄ