Կարծում եմ՝ նա թույլ մարզիկ է․ Ծառուկյանը ձեռնոց է նետել UFC-ի նորաթուխ չեմպիոնին

02/07/2025 16:43 Սպորտ

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը պարզաբանել է, թե ինչու նույն քաշային կարգի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիային չի համարում ուժեղ մարտիկ։

«Բրայս Միտչելը, որը թեթևքաշային կարգի վատագույն մարտիկներից է, կարողացավ Թոփուրիային գետնին տապալել և խելահեղ դիրքից բռնվածք կատարել։ Արդեն միայն դա ինձ բավական է՝ ասելու համար, որ Թոփուրիան բարձր մակարդակի մարտիկ չէ։ Կարծում եմ՝ նա թույլ է։

Ես նրան կուղարկեի pound-for-pound վարկանիշային աղյուսակի 15-րդ հորիզոնական։ Ինձ համար ավելի հեշտ կլինի մենամարտել Թոփուրիայի հետ, քան Օլիվեյրայի։ Նրան կարելի է հազար անգամ տապալել, որովհետև նա նույնիսկ չի փորձի խեղդող հնարք կատարել»,- նշել է Ծառուկյանը Daniel Cormier յութուբյան ալիքի եթերում։

Հիշեցնենք, որ Իլյա Թոփուրիան UFC 317 մրցաշարի գլխավոր մենամարտում առաջին ռաունդում նոկաուտի ենթարկեց Չարլզ Օլիվեյրային և դարձավ թեթևքաշային կարգի նոր չեմպիոն։ Ծառուկյանը նախկինում նույնպես հաղթել էր Օլիվեյրային, ինչի շնորհիվ իրավունք էր ստացել տիտղոսային մենամարտի մասնակցելու։

Աղբյուրը՝ Armsport.am:

–00—ՅՄ