Սպերցյանի տրանսֆերը տապալվել է քաղաքական պատճառներով․ նոր մանրամասներ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News

Ամստերդամի «Այաքսը» հրաժարվել է ձեռք բերել Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։ Armsport.am-ի հաղորդմամբ, այս մասին հաղորդում է ESPN-ը, հոլանդական ակումբը բարձր է գնահատում Սպերցյանի խաղային որակները, սակայն որոշումը պայմանավորված է քաղաքական բնույթի պատճառներով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Այաքսը» չի պատրաստվում համագործակցել ռուսական ակումբների հետ՝ ՌԴ-ի հետ կապված ունեցած «բարոյական անհամաձայնությունների» պատճառով։ Հետևաբար, Սպերցյանի տրանսֆերը արգելափակվել է ոչ թե մարզական, այլ արտաքին գործոնների ազդեցությամբ։
Հիշեցնենք, որ Սպերցյանը վերջերս հայտարարել էր, որ դեռևս հստակ որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ և չի կարող հաստատել՝ արդյոք կմնա «Կրասնոդարի» կազմում նաև հաջորդ մրցաշրջանում։
—00—ՄԱ