Բաքվի քայլերին ի պատասխան՝ Ռուսաստանի ժուռնալիստների միությունը հանդես է եկել կոշտ հայտարարությամբ

01/07/2025 20:54 Միջազգային

Ռուսաստանի ժուռնալիստների միությունը հանդես է եկել կոշտ հայտարարությամբ՝ կապված Բաքվում «Sputnik Azerbaijan»-ի աշխատակիցների՝ խմբագրության ղեկավար Իգոր Կարտավիխի և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովի ձերբակալության հետ։

ՌՀՄ-ում ադրբեջանցի ուժայինների գործողությունները որակել են լրագրողների իրավունքների կոպիտ խախտում և պահանջել ձերբակալվածներին անհապաղ ազատ արձակել․

«Սա ոչ միայն հարված է խոսքի ազատությանը, այլ քայլ՝ դեպի մեր երկրների հարաբերությունների վատթարացում», -ասվում է հայտարարության մեջ:

ՌՀՄ-ն նաև դիմել է միջազգային կազմակերպություններին՝ կոչ անելով արձագանքել իրավիճակին և պաշտպանել լրագրողների իրավունքները:

–00—ՍՊ