Փաշինյանը սպառնալիք է երկրի համար, պատերազմի վտանգը հիմա ավելի մեծ է, հայրենիքը աճուրդի է հանել
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News
Ինձ զրույցի էին կանչել ոստիկանություն. Արցախի ու պայքարի մասին կարծիքս էին հարցնում։ Պարզ է, որ իշխանությունը վախերի մեջ է։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։
«Փաշինյանը վախենում է Եկեղեցու ուժից, ամեն ինչ անում է, որ ազգայինը կոտրի, գաղափար չմնա, որպեսզի թուրքական դիվանագիտությամբ աշխատեն։ Նման մարդու մնալը մեծ սպառնալիք է երկրի համար։ Իր համար հայրենիքը աճուրդի հանված հողատարածք է, նա իր իշխանության համար ամեն ինչի ընդունակ է»,- ընդգծեց նա։
Գալստյանը նշեց, որ հուլիսի 12-ին արցախցիները Ազատության հրապարակում մեծ հանրահավաք են իրականացնելու, ներկայացնելու են իրենց իրավունքները, քանի որ հավատում են, որ ճիշտ քայլերի դեպքում Արցախ վերադարձը հնարավոր է։»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
–00—ՅՄ