Իրինա Հարությունյանը՝ ՔՊ-ական մոդելի հետ միջադեպի, այլևս չամուսնանալու ու արվեստի վիճակի մասին
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News
24TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրն է երգչուհի Իրինա Հարությունյանը։
«Տարիներ առաջ հրավեր ստացա, որ երգեմ հարսանիքում, բայց մերժեցի, դա ինձ համար անընդունելի էր, հիմա ամեն օր եմ երգում ակումբներում։ Նախկինում շոուբիզնեսի մասին պատկերացումներս լրիվ այլ էին», – պատմում է Իրինա Հարությունյանը՝ խոսելով մերօրյա արտիստների ակումբային ու ռեստորանային կյանքին ինտեգրվելու մասին։ Երգչուհին, 2018 թվականի քաղաքական իրադարձությունների մասին խոսելիս, նշում է․ «Ինքս եղել եմ այս իշխանության սատարողներից մեկը, սակայն հասկացա, որ սխալ էր, խաբվեցինք ու այսօր էլ ասում եմ, որ, այո՛, եղել ու խաբվել եմ։ Մեր օրերում չկա ժողովրդավարություն, այն շփոթում են քաոսի հետ, սա քաոս է, ամեն ինչ սխալ է ու վերևից»։
Անդրադառնալով անձնական կյանքին ու ամուսնալուծությունից հետո եկած դժվարություններին` Իրինան ասում է․ «Այլևս երբեք չեմ ամուսնանա, չեմ կարող հանդուրժել տղամարդու ներկայությունն իմ ընտանիքում, չեմ ներում որևէ դավաճանություն»։
Հաղորդման ընթացքում զրուցել ենք նաև ՔՊ-ական մոդել Անիտա Հարությունյանի հետ տեղի ունեցած միջադեպի և այլնի մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ասատուր Ասլանյան