Ի՞նչ են շանտաժ անում, մենք մեր ստորագրությունները տվել ենք, թող գան, վերցնեն ու մուտք անեն ԱԺ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News
Փաշինյանի շուրթերից հնչած խոսքերի արժեքն արդեն շրիշակից ներքև է։ ԱԺ ճեպազրույցների ընթացքում էլ ասել էր, թե արդեն օրենքի նախագիծը խորհրդարանում է։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն գրառմանը, ըստ որի՝ «ՀԷՑ-ի պետականացման պլանը պատրաստ է։ Շուտով կմտնենք գործնական փուլ»։
«Այդ գործընթացը հիմնահատակ կվերացնի Հայաստանի նկատմամբ առանց այն էլ փոշիացած վստահությունը տնտեսական առումով։ Ներդրումների ծավալը ՀՀ-ում մոտ երեք անգամ անկում է ապրել, դրանից հետո որևէ գործարար մեր տնտեսության մեջ ներդրում կանի՞։ Գործ են ունենալու էս խեղկատակի հետ, ով կարող է ամեն առավոտ արթնանալ և որոշի պետականացնել («կազմակերպությունները», – խմբ․)», – իր մտահոգությունները հայտնեց Մանուկյանը։
Խոսելով կառավարության ղեկավարին անվստահություն հայտնելու իրավական գործընթացի մասին՝ պատգամավորը նշեց․ «Մարդիկ շանտաժով չեն կարող մեզ հետ խոսել։ Գնացե՛ք, Նարեկ Մալյանի նույն հեքիաթով շարունակեք, իմպիչմենտ անե՞նք, ինքնախաբեությամբ զբաղվե՞նք», – նշել է Մանուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ՅՄ