ԱՄՆ-ի հարձակումն Իրանի միջուկային օբյեկտների վրա դարձավ հարված միջուկային զենքի չտարածման ռեժիմին

23/06/2025 15:05 Միջազգային

ԱՄՆ-ի հարձակումն Իրանի միջուկային օբյեկտների վրա դարձավ հարված միջուկային զենքի չտարածման ռեժիմին և միջազգային անվտանգության ամբողջ համակարգին, ինչպես նաև կասկածի տակ է դնում Միջուկային զենքի չտարածման  պայմանագրի (ՄԶՉՊ) արդյունավետությունը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ ժամանելով Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների:

«ԱՄՆ-ի հարձակումն Իրանի միջուկային օբյեկտների վրա հարցականի տակ է դրել Միջուկային զենքի չտարածման  պայմանագիրը, խախտել է չտարածման ռեժիմը և բացասական հետևանքներ կունենա միջազգային անվտանգության համար: Եվ դա  անհանգստություն է, որ այժմ հայտնել են շատ երկրներ», – ասել է նա Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերության եթերում:

ՄԶՉՊ-ին համապատասխան՝ այդ պայմանագրին ստորագրած երկրների միջուկային օբյեկտները պետք է լինեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) պաշտպանության ներքո:

—00—ՄԱ