Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը հարգանքի տուրք են մատուցել Ալեքսանդր Խատիսյանի հիշատակին

22/06/2025 22:56 Ներքին կյանք
Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 107-րդ տարեդարձի կապակցությամբ՝ հունիսի 21-ին ՀՅ Դաշնակցության նախաձեռնությամբ Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը տեղի ունեցավ հարգանքի տուրքի արարողություն Ալեքսանդր Խատիսյանի նորոգված գերեզմանի մոտ։

Միջոցառմանը մասնակցում էին ՀՅԴ Բյուրոյի անդամներ Հովսեփ Տեր-Գևորգյանն ու Մուրադ Փափազյանը, ՀՀ դեսպանության ներկայացուցիչ Շիրազ Հովակիմյանը, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Մոնսինյոր Նորվան Զաքարյանը, ինչպես նաև Ալեքսանդր Խատիսյանի թոռը՝ Քրիստոֆ Խատիսյանը։

—00—ՍՊ