Գետաշեն գյուղում հրդեհ է բռնկվել, վիրավոր կա

22/06/2025 13:11 Ներքին կյանք

Այսօր՝ հունիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Գետաշեն բնակավայրում 1 հարկանի տանը հրդեհ է բռնկվել։

Տեղում պարզվել է, որ նշված տանից «Արմավիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն տան բնակիչ 85-ամյա Մամիխան Շ.-ն, ով ստացել է այրվածնքներ։

Դեպքի փաստով ոստիկանության Բաղրամյանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։