Հայաստանից ռուսական բազան դուրս բերելու հարցը չի բարձրացվել. Զախարովա

19/06/2025 17:36 Միջազգային

Հայաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերման հարցը երկկողմանի երկխոսության ընթացքում երբեք չի բարձրացվել։ Այս մասին հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով, Ռուսաստանը Հայաստանի հետ փոխգործակցության շատ լայն շրջանակ ունի։ Բայց, իհարկե, ինչպես ցանկացած երկրում, կան նաև խնդրահարույց հարցեր, կան իրենց խնդիրներն ու դրամատուրգիան։ Միևնույն ժամանակ Երևանի հետ կանոնավոր երկխոսություն է ընթանում բոլոր գերատեսչությունների միջոցով, որոնք ինչ-որ կերպ առնչվում են բազայի թեմային։

«Այդ հարցը գործնական իմաստով երբեք չի բարձրացվել, երևի թե հանրության ներսում, փորձագիտական ​​շրջանակներում քննարկվել է, սա այլ հարց է, բայց Երևանի հետ շփումներում այդ թեման չի արծարծվել»,- հավելել է Զախարովան։

—00-ՄԱ