Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է «լուծում գտնել» պատերազմին և հանդիպել Զելենսկիի հետ

19/06/2025 15:11 Միջազգային

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է «գտնել լուծում» Ուկրաինայի դեմ իր պատերազմին և նույնիսկ հանդիպել Ուկրաինայի առաջնորդի հետ: Այդ հայտարարությունն արվել է այն պահին, երբ Կիևում Ռուսաստանի վերջին հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի։

«Պետք է գտնենք մի լուծում, որը ոչ միայն կավարտի ներկայիս հակամարտությունը, այլև կստեղծի պայմաններ, որպեսզի նմանատիպ իրավիճակները երկարաժամկետ հեռանկարում չկրկնվեն», – հունիսի 18-ին Սանկտ Պետերբուրգում օտարերկրյա լրագրողների հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է Պուտինը:

Նա նշել է, որ բանակցությունները կարող են վերսկսվել հունիսի 22-ից հետո:

Ռուսաստանի առաջնորդը, սակայն, հավելել է, որ ինքը միայն «վերջնական փուլում» կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

—00—ՄԱ