Ինչու են էլեկտրամոբիլներն այդքան տարածված
19/06/2025 14:45
Տնտեսական
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

Էլեկտրական շարժիչով ավտոմեքենաները այլևս հեռու ապագայում չեն․ այսօր դրանք իրական, հասանելի և խելամիտ ընտրություն են։ Դրանք համատեղում են ժամանակակից դիզայնը, խնայողությունն ու շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու մոտեցումը և ունեն մի շարք առավելություններ՝
- Էկոլոգիապես մաքուր են․ էլեկտրական շարժիչները չեն արտազատում վնասակար գազեր և նպաստում են օդի որակի բարելավմանը։
- Հարուստ են ինովացիոն տեխնոլոգիաներով․ էլեկտրամոբիլները համալրված են խելացի կառավարման համակարգերով, շահագործման անվտանգ մեխանիզմներով և էներգաարդյունավետ մարտկոցներով։
- Հարմարավետ՝ լիցքավորման համար․ ավտոմեքենաները հնարավոր է լիցքավորել ինչպես տնային պայմաններում, այնպես էլ արդեն հասանելի հանրային լիցքավորման կայաններում։
Ամիօ բանկը, համագործակցելով El Motors ավտոսրահի հետ, հանդես է գալիս առաջարկով։ Ձեռք բերեք շուկայում պահանջարկ վայելող BYD E2, BYD Yuan Up և BYD Seagull մոդելները շահավետ պայմաններով՝
- տարեկան 9% տոկոսադրույք (փաստացի՝ 9.36%-11.35%),
- մինչև 60 ամիս մարման ժամկետ,
- ընդամենը 10% կանխավճար։
Հետաքրքրված անձինք կարող են լրացնել հայտը, որից հետո մասնագետները կապ կհաստատեն նրանց հետ կամ այցելել Ամիօ բանկի ցանկացած մասնաճյուղ։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
–00—ՅՄ