Ռոբերտ Արզումանյանը կրկին «Ուրարտու»-ի գլխավոր մարզիչն է

19/06/2025 14:12 Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը կրկին կլինի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Արզումանյանը նախկինում ևս աշխատել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում՝ որպես գլխավոր մարզիչ։

Մինչ այս նշանակումն «Ուրարտու»-ի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում էր Դմիտրի Գունկոն:

–00—ՅՄ