Թուրքիայում Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

Թուրքիայում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպում նախատեսված չէ, «Ազատությանը» հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթդին Ալթունն էլ երեկ հայտնել էր, որ հունիսի 19-ին Թուրքիա է մեկնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Թուրք պաշտոնյաի խոսքով՝ այցի շրջանակներում Իլհամ Ալիևը և Ռեջեպ Թայիփ Էրդողանը կմասնակցեն 2023 թվականի երկրաշարժից հետո Կահրամանմարաշ քաղաքում կառուցված «Ադրբեջանական թաղամասի» բացմանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ 24News-ը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Թուրքիա, ինչը ավելի ուշ հաստատել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
—00—ՄԱ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Իսրայելի գործողության գլխավոր նպատակը Իրանի միջուկային սպառնալիքի վերացումն է. Նեթանյահու
-
Վրաստանն իր քաղաքացիներին տեղեկացրել է, որ կարող են Իրանից դուրս գալ Հայաստանով
-
ԵՄ դեսպանները Շինուհայրում սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոն են այցելել
-
Երբ տարածաշրջանը ընկնում է քաոսի մեջ, այն մեզ համար ոչ մի լավ բան չի բերում․ Պեսկով
-
Սամվել Կարապետյանի ապօրինի քաղաքական ձերբակալությունը դրվագ է ավելի «ժողովրդավար» ՀՀ-ի ճանապարհին
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է