Ամեն ինչ համաձայնեցված է. Թիկնիզյանը տեղափոխվում է նոր ակումբ
13/06/2025 18:16
Սպորտ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը հայտնել է, թե երբ է կայանալու ֆուտբոլիստի տեղափոխությունը «Ցրվենա Զվեզդա»։
«Ամեն ինչ համաձայնեցված է։ Մենք կմեկնենք Բելգրադ հունիսի 20-ին, բուժզննումը նախատեսված է հաջորդ օրը՝ հունիսի 21-ին։ Պայմանագիրը կլինի երեքամյա»,- ասել է Կլյուևը Sport Express-ի հետ զրույցում։
Ավարտված մրցաշրջանում Թիկնիզյանը «երկաթուղայինների» կազմում մասնակցել է 33 խաղի՝ խփելով 2 գոլ և կատարելով 4 գոլային փոխանցում։ 26-ամյա խաղացողի պայմանագիրը «Լոկոմոտիվի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսը։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 4 միլիոն եվրո։
–00—ՅՄ