Տարածաշրջանային մեծ պատերազմի մեկնարկը պայմանավորված է Իրանի պատասխանի մասշտաբներից. միջազգայնագետ

13/06/2025 10:37 Ներքին կյանք

Շաբաթն ուրբաթից շուտ եկավ։ ԱՄՆ-Իրան բանակցություններին ընդառաջ՝ Իսրայելը, այնուամենայնիվ, նախաձեռնեց Իրանի միջուկային ծրագիրը ռազմական եղանակով լուծելու ռազմագործողությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Արմեն Պետրոսյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ժամը 3:00-ից մեկնարկած «Ժողովուրդն առյուծի պես» կամ «Վեր բարձրացող առյուծ» (մեջբերում Թվոց գրքից) կոդային անվանմամբ գործողության ընթացքում մի շարք օդային և թիրախային հարվածներ է հասցրել Թեհրանին, Սպահանին, Նաթանզին, Ֆորդոյին, Ղոմին և Թավրիզին։ Հաստատվել է ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամիի, ինչպես նաև երկրի միջուկային ծրագրի հետ կապված երկու բարձրաստիճան գիտնականների և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականների մահվան հանգամանքը։

Միևնույն ժամանակ, իսրայելական «Մոսսադը» Իրանի տարածքում իրականացրել է մի շարք գաղտնի գործողություններ, որոնք ուղղված են եղել հրթիռային համակարգերին և հակաօդային պաշտպանության ենթակառուցվածքների չեզոքցմանը։

Ըստ Իսրայելի վարչապետի՝ ռազմագործողությունը շարունակվելու է այնքան, մինչև կլուծվեն առաջադրված բոլոր խնդիրները։

Տարածաշրջանային մեծ պատերազմի մեկնարկը պայմանավորված է Իրանի պատասխանի մասշտաբներից»,-գրել է Պետրոսյանը։

–00—ՄԱ