Մենք կուտակում ենք զգալի ձեռքբերումներ․ Նեթանյահուն դիմել է իսրայելցիներին

13/06/2025 09:36 Տարածաշրջան

Իրանի դեմ վաղ աավոտյան լայնածավալ պատերազմ հայտարարած Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն դիմել է իսրայելցիներին․

«Մենք հարվածեցինք Իրանի բարձրագույն հրամանատարությանը, հարվածեցինք ատոմային ռումբի զարգացումը խթանող առաջատար գիտնականներին։ Մենք հարձակվել ենք միջուկային օբյեկտների վրա։ Մենք կուտակում ենք զգալի ձեռքբերումներ։

Իզուր չէ, որ մենք այդ օպերացիան անվանեցինք «Մագլցող առյուծ»։ Ժողովուրդը առյուծի պես մեծ հաջողությունների կհասնի մեր հերոս զինվորների շնորհիվ և Բարձրյալի օգնությամբ։

Ես կոչ եմ անում իսրայելցի ժողովրդին առավելագույն զգուշությամբ հետևել հրամանատարության հրահանգներին։ Կա մեծ հավանականություն, որ դուք ստիպված կլինեք երկար ժամանակ մնալ ապաստարաններում»,- հայտարարել է նա։

Տեսանյութը՝ հղմամբ։ 

–00—ՍՊ