Հայ ըմբիշները՝ Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակչում

09/06/2025 23:37 Սպորտ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնում է ՀԸՖ մամուլի քարտուղարությունը։

Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով առավելության է հասել շվեդ մրցակցի նկատմամբ։

Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է եղել մոլդովացի և ռուս ըմբիշներից։

Մանջիկյանի մրցակիցը եզրափակչում կլինի բուլղարացի Ստանիսլավ Իվանովը, իսկ Նազարյանը ուժերը կչափի վրացի Տավբերիձեի հետ։

55 կգ քաշային Վազգեն Մնացականյանը հաղթելով սլովակ, իսրայելցի և ուկրաինացի ըմբիշներին՝ կիսաեզրափակչում 5:6 հաշվով զիջել է վրացի մրցակցին և կպայքարի բրոնզե մեդալի համար։ 80 կգ քաշային Վահե Հովեյանը պարտվել է մեկնարկում, սակայն հնարավորություն ունի պայքարը շարունակել բրոնզե մեդալի համար։ 110 կգ Գոռ Մխիթարյանը ևս զիջել է մեկնարկային գոտեմարտում, սակայն նա էլ կպայքարի բրոնզե մեդալի համար։

–00—ՍՊ