Գլխավոր դատախազը դիմում է ներկայացրել ԱԺ՝ թույլ տալ քրգործ հարուցել Օհանյանի և Մինասյանի նկատմամբ
09/06/2025 18:30
Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

Գլխավոր դատախազը դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ միջնորդելով, որ խորհրդարանը թույլ տա քրեական գործ հարուցել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և նույն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հանդեպ: Այս տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատել է Սիմոնյանի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը:
Սա նշանակում է, որ առաջիկա քառօրյային Գլխավոր դատախազը գալու է ԱԺ, որպեսզի պատգամավորներից ստանա թույլտվություն՝ քրեական գործ հարուցելու երկու պատգամավորների նկատմամբ։ Թե ինչ քրեական գործերի մասին է խոսքը կներկայացնենք առաջիկայում։
Կփորձենք նաև ներկայացնել Արծվիկ Մինասյանի և Սեյրան Օհանյանի տեսակետները՝ այս հարցի վերաբերյալ։
–00–ԱՀ