Փաշինյանն ո՞վ է, որ Վեհափառի հրաժարականը պահանջի, բոլորս պիտի կանգնենք Եկեղեցու կողքին

09/06/2025 17:02 Քաղաքական

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը կործանում է ազգային ինքնության հիմքերը, և պատահական չի, որ վերջին շրջանում հարձակում է սկսել Հայ Առաքելական Եկեղեցու վրա, Փաշինյանն ո՞վ է, որ Վեհափառի հրաժարականը պահանջի, բոլորս պիտի կանգնենք Եկեղեցու կողքին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Փաշինյանը ցանկանում է մեր եկեղեցին դարձնել աղանդավորական։ Չեմ կարծում, որ որևէ հավատավոր քաղաքացի ընդունի նրա կոչը»,- ասաց Շարմազանովը։

Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել համախմբվել Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

–00—ՅՄ