Մեր ակտիվ ներգրավվածությունը բազմակողմ հարթակներում հարստացնում է մեր օրակարգը. Արարատ Միրզոյան

09/06/2025 15:13 Քաղաքական

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան X-ի իր գրում է.

«Ուրախ էի հանդիպել Ֆրանսիայի ԱԳ նախարար, իմ լավ բարեկամ Ժան-Նոել Բարոյին այս անգամ Նիսում՝ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում:

Բազմակողմ հարթակներում մեր ակտիվ ներգրավածությունը շարունակաբար լրացնում է մեր օրակարգը և առանցքային է առաջնահերթությունների կյանքի կոչման հարցում հաջողության հասնելու համար, որոնցից է «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի անցկացումը Երևանում 2026 թվականին»:

–00–ԱՀ