«Հայաստան» խմբակցությունը կապահովի պակասող 28 ստորագրություններն իմպիչմենտ նախաձեռնելու համար

09/06/2025 14:54 Քաղաքական

«Հայաստան» խմբակցությունը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ ապահովել պակասող 28 պատգամավորի ստորագրությունները ողջամիտ ժամկետներում՝ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու համար։

«Այս հարցերի շուրջ «Պատիվ ունեմ» խմբակցության մեր գործընկերների հետ պատրաստ ենք հավելյալ քննարկման»,–սոցցանցում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

–00–ԱՀ