Սամվել Շահրամանյանը կրկին հարցաքննվում է

09/06/2025 14:18 Քաղաքական

Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը կրկին հարցաքննվում է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում։ Այս մասին 24News-ի հարցին ի պատասխան ասաց Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը։

Սամվել Շահրամանյանը առավոտից Քննչականում է, դեռ հարցաքննությունը չի ավարտվել։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Սամվել Շահրամանյանը հարցաքննվել է «Զինվորական պաշտոնեական անփութության», «Մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելու կամ թողնելու» հոդվածներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում:

Վերջինս այս գործի շրջանակներում ունի վկայի դատավարական կարգավիճակ։

Նշենք, որ քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս 2023 թվականին,  և միայն երկու տարի անց է Սամվել Շահրամանյանը առաջին անգամ հարցաքննվում, այնինչ պետք է լիներ ամենաառաջին հարցաքննվողների ցանկում:

Տեղեկացնենք նաև, որ գործը հարուցվել է Սամվել Բաբայանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած հայտարարությունների և հոկտեմբերի 6-ին ներկայացրած հաղորդման հիման վրա:

Մերի Մանուկյան

–00—ՅՄ