Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

09/06/2025 12:48 Քաղաքական

Հունիսի 9-11-ը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայի Նիցցա քաղաքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի օվկիանոսի հարցերով երրորդ համաժողովին։ Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմը:

Նախագահ Խաչատուրյանը հանդես կգա ելույթով համաժողովի բացման նիստում։

Այցի ընթացքում նախատեսվում են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ՝ համաժողովին ներկա տարբեր պետությունների ղեկավարների և գործընկերների հետ՝ նպատակ ունենալով քննարկել բնապահպանական և միջազգային համագործակցության օրակարգային հարցեր։

–00—ՅՄ