Կոլումբիայի նախագահի թեկնածու սենատորը հրազենով հարձակման հետևանքով վիրավորվել է

08/06/2025 13:40 Միջազգային

Կոլումբիացի սենատոր, երկրի նախագահի հնարավոր թեկնածու Միգել Ուրիբե Տուրբայը հրազենով հարձակման է ենթարկվել և վիրավորվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  հաղորդում է տեղական Bluradio կայանը՝ հավելելով, որ հարձակումն իրականացվել է սենատորի նախընտրական հանդիպման ընթացքում:

«Շաբաթ երեկոյան հարձակում է տեղի ունեցել Միգել Ուրիբե Տուրբայի վրա, ով ցանկանում է առաջադրվել նախագահական ընտրություններում», – նշված է նյութում ։

Միջադեպը տեղի է ունեցել Բոգոտայում սենատորի ելույթի ընթացքում, երբ նրա վրա հարձակվել են թիկունքից։

Ռադիոկայանի աղբյուրների տվյալներով՝ սենատորը վիրավորվել է գլխի կամ պարանոցի շրջանում, նրա վիճակը շատ փխրուն է:

–00–ԱՀ