Լեհաստանում ուժեղ փոթորիկների պատճառով շուրջ 30 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

07/06/2025 18:17 Միջազգային

Լեհաստանի իշխանությունները հայտնել են, որ շուրջ 30 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, ուժեղ քամիները տապալել են ծառեր և պոկել էլեկտրահաղորդման գծեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Euronews-ը:

Հատկապես երկրի հարավային շրջանում ուժեղ անձրևը, փոթորիկը և կարկուտը վնասել են բնակելի շենքերի ճակատային մասերը։

Հրշեջ ծառայությունից հայտնել են, որ իրենց աշխատակիցներն աշխատում են ծայրահեղ վատ եղանակային պայմանների հետևանքները վերացնելու ուղղությամբ։

–00—ՅՄ