Հայ բեռնատարների մի մասը հատել է Վրաստանի սահմանը, սա կոնյակագործները հաղթանակ չեն համարում

06/06/2025 17:28 Ներքին կյանք

Չնայած նախնական պայմանավորվածությանը՝    Վրաստանի  գյուղնախարարն այսօր չի ժամանել Հայաստան, փոխարենը զանգով տեղեկացրել են, որ անցակետում սպասող բեռնատարներից 52-ը արդեն հատել է սահմանը, եւս 72-ը դեռ հերթի մեջ են։ Այս մասին  «Փաստինֆո» -ին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամլո խոսնակ Լիլիթ Շաբոյանը։

Պռոշյանի կոնյակի գործարանի ներկայացուցիչը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց, որ երեկվանից որոշակի շարժ է նկատվում բեռնատարների՝ սահմանը հատելու հարցում, սակայն դա մեծ հաղթանակ չեն համարում։ «Մենք երկու ամիս արդեն Վրաստանում կանգնած մեքենաներ ունենք, որոնք միայն հիմա սահման են հատում, դա շատ խայտառակ արդյունք է։ Դուք պատկերացնո՞ւմ եք, 2 ամիս այդքան թվով մեքենաներ կանգնած են, յուրաքանչյուր վարորդի ստիպված ենք եղել օրական 70- 100 դոլար վճարել՝ պայմանավորված բեռնատարի օրավարձից։ Վարորդն ի՞նչ մեղք ունի, որ գնացել է Վրաստանում գերի ընկել, մենք պարտավոր էինք իրենց այդ օրավարձը տալ», – ասաց ընկերության ներկայացուցիչ Գայանե Պողոսյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

–00—ՅՄ