Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին կրկին հարցաքննել են

06/06/2025 17:13 Ներքին կյանք

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր առավոտյան կրկին հարցաքննվել է Քննչական կոմիտեում, «Ազատությանը» փոխանցեց Արցախի վերջին նախագահի փաստաբան Ռոման Երիցյանը:

Շահրամանյանը հարցաքննվում է վկայի կարգավիճակով, իրավապահները մանրամասներ չեն հայտնում:

Արցախի վերջին նախագահին վերջին շաբաթներին հինգերորդ անգամ են հարցաքննության կանչել:

–00—ՅՄ