ՌԴ-ն Հայաստանին ոչինչ չի պարտադրում, սա անկախ երկիր է, որը իրավունք ունի որոշումներ ընդունել

06/06/2025 16:05 Քաղաքական

Ռուսաստանը երբեք ոչ մեկին ոչինչ չի պարտադրում՝ ի տարբերություն որոշ գործընկերների, որոնք հարցը դնում են ուղիղ՝ «կամ մեզ հետ, կամ ոչ մեկի»։ Այս մասին Երևանում ընթացող Հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ ֆորումի ժամանակ ասել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

«Մեր բարեկամությունը ոչ մեկի դեմ ուղղված չէ։ Հայաստանը ինքնիշխան, անկախ, հարգանքի արժանի պետություն է, նա իրավունք ունի ինքնուրույն որոշումներ կայացնել։ Իսկ ռուս-հայկական համագործակցությանը, բարեկամությանը վերաբերող հարցը մեր պետությունների և ժողովուրդների բարձարագույն արժեքն է»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

–00—ՅՄ