Բանակը քանդվելու է, հարուստների և աղքատների զորամասեր են լինելու, պառակտում են մարդկանց. Քերոբյան
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News
Իմ նկատմամբ գործ է կարվում, մեղադրանքում որևէ լուրջ հիմնավորում չկա, ես վարչական պաշտոն եմ զբաղեցրել, իրավասություն չունեի միանձնյա որոշում կայացնել, կա բազմաստիճան որոշումների համակարգ և ռազմարդյունաբերական հանձնաժողով, խոսել,որ միանձնյա եմ որոշում կայացրել, ցնորամիտ երևակայության արդյունք է։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ, «Հայաքվե» միավորման խորհրդի անդամ Ավետիք Քերոբյանը՝ խոսելով իր դեմ հարուցված քրեական գործի մասին։«Իմ նկատմամբ մեղադրանքը դեկտեմբեր ամսին է ներկայացվել, առաջին անգամ հարցաքննվել եմ 2023-ի մայիսին, հետևություն կարելի է անել, թե ինչ արագությամբ է Հակակոռուպցիոն կոմիտեն աշխատում։
Սա միակ գործը չէ իմ նկատմամբ, առաջին գործով քննվել եմ ԱԱԾ-ում, որը կապված է եղել եղբորս նկատմամբ հետապնդումների հետ, այս ամենը մեզ՝ եղբայրներիս կառավարելի և հնազանդ դարձնելու միջոց է, քանի որ 2020 թվականի պատերազմից հետո ցավը սրտումս, դառնացած հարցազրույց տվեցի, որից հետո 2021-ին կանչվեցի Հատուկ քննչական ծառայություն»,- պարզաբանեց Քերոբյանը, ում եղբայրն է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը։
Անդրադառնալով բանակի վերաբերյալ օրենքի նոր նախաձեռնությանը՝ բանախոսը նկատեց, որ այն ուղղված է քանդելու ազգային համերաշխությունը և պառակտելու հասարակությանը։
«Հանրային պատակտման ծրագիր է իրականացվում, այս օրենքով քանդելու են բանակը, հարուստների և ազքատների զորամասեր են լինելու։ Երազանքներ չպետք է ունենալ, օրենքը կընդունվի, Կառավարությունը համաձայնություն է տվել։ Գնացքը գնացել է, պարոնայք, ձեր դեմքը ցույց տվեցիք, չպետք է համաձայնություն տայիք»,- ընդգծեց Քերոբյանը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
–00—ՍՊ