Սպասվում է Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ հանդիպում

27/05/2025 22:16 Տարածաշրջան

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ին կայցելի Ադրբեջան: Այցը տեղի կունենա մայիսի 28-ին․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ընթացքում մտքեր կփոխանակվեն երկու երկրների հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ։

Բացի այդ, տեղի կունենա Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը։

–00—ՍՊ