Էդուարդ Մալայանին շնորհվել է «Ռուսաստանի դիվանագիտական ծառայության վաստակավոր աշխատող» կոչումը
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

Ռուսաստանի Դաշնության Նախագահի հրամանագրով Էդուարդ Ռուբենի Մալայանին շնորհվել է «ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՇԽԱՏՈՂ» պատվավոր կոչումը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանում հայերի միությունը”
«Շնորհավորում ենք հարգարժան Էդուարդ Ռուբենովիին և մաղթում նորանոր հաջողություններ։
Է. Ռ. Մալայանը դիվանագետ է, արտակարգ և լիազոր դեսպան, թոշակի անցած։
1970 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ Խոսում է անգլերեն և ֆրանսերեն։
Դիվանագիտական ծառայության մեջ է 1970 թվականից։ Աշխատել է տարբեր պաշտոններում Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում և արտասահմանում.
1997-2000 թվականներին՝ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
2000-2005 թվականներին՝ Ռուսաստանի դեսպան Ճամայկայում, ինչպես նաև Դոմինիկայի, Անտիգուայի և Բարբուդայի Միությունում միաժամանակ։
2005-2009 թվականներին՝ Ռուսաստանի դեսպան Լյուքսեմբուրգում։
2009-2012 թվականներին՝ Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան։
2012 թվականի հոկտեմբերի 29-ից մինչև 2018 թվականի հունիսի 20-ը՝ միաժամանակ՝ Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Մեքսիկայում և Բելիզում։
2025 թվականից՝ Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարության (վարչության) առաջատար մասնագետ։
–00—ՍՊ