Արշակունյաց պողոտայում գտնվող շենքում բռնկված հրդեհից տուժածներ չկան

27/05/2025 20:15 Ներքին կյանք

Մայիսի 27-ին, ժամը 17։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:24-ին, մարվել՝ 18։54-ին: Այրվել է բնակարանը (52 քմ)՝ գույքով։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակարաններ։

–00—ՍՊ