Ալիևը քթի տակ ծիծաղում, նոր պահանջներ է ներկայացնում, հրաժարվե՛ք ստորագրել, խաղաղություն չի ուզում
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News
«Երևանյան երկխոսություն» ֆորումի նպատակը ո՞րն է, երկու տարի է՝ իրականացվում է, ի՞նչ ծրագիր կա, ի՞նչ սկզբունքով են հավաքվում։ ԵՄ պաշտոնյաները եկել են այստեղ՝ մեզ հույս տան ու ասեն՝ պի՛նդ մնացեք, լավ կլինի՞։ Անընդհատ նույն գետն ենք մտնում, հույս ունենալով, որ Եվրոպան կազդվի, կասի՝ հայերի համար մի բան անենք, բայց նրանք ոչինչ չեն անելու։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
«Փաշինյանը և՛ նալին է խփում, և՛ մեխին, ասում է՝ Ադրբեջանը մեզ ուզում է ոչնչացնել, մեր տարածքին տիրանալ, պարտադրում է Սահմանադրությունը փոխել, բայց նրանց հետ ստորագրելու ենք խաղաղության պայմանագիր, նման բան չի՛ լինում, դա հասկանալի չէ նաև միջազգային դոնորներին։
Ալիևը, քթի տակ ծիծեղելով, նոր պահանջներ է ներկայացնում, հրաժարվե՛ք ստորագրել պայմանագիրը, քանի դեռ նա չի դադարել նոր պահանջներ ներկայացնել»,- ընդգծեց բանախոսը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
–00—ԱՊ