Լավրովն ականջները ձգեց, ասաց՝ «больше не будем», բայց հարմար պահի է սպասում, որ փախնի Արևմուտք
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News
Լավրովը եկավ ու ասաց՝ կատակների ժամանակը չէ, հետևանքներ կլինեն, վախեցած ասացին՝ ԵԱՏՄ-ից դուրս չենք գալիս։ Ականջները ձգեց, ասացին՝ «Больше не будем», բայց հարմար պահի են սպասում, որ փախչեն Արևմուտք, իրենց ուշքն ու միտքը Թուրքիային ենթարկվելն է։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։
«Ռեգիոնում լայնածավալ պատերազմ է սպասվում, Իրանի հետ բանակցությունները ընթացք չեն ստանում, ԱՄՆ-ն սպառնում է հարձակմամբ, այս ամենը փոխանակ հասկանա այս իշխանությունը, կապիկությամբ է զբաղված։ ՀՀ-ի կործանման ծրագիր է մշակվում, գտել են մարդկանց, ովքեր պատրաստ են մեզ ծախել գրանտների դիմաց։
Ադրբեջանական հայհոյանքներ ենք Ազային ժողովում լսելու, նրանց այստեղ գալու հարցն են քննարկում, գալու են, հետո ինքնավարություն ուզեն, ասեն՝ անվտանգություն պետք է ապահովեք, պառլամենտում տեղեր տվեք, պետք է սա հասկանանք, նոր ղեկավար բերենք, երկիրը խորտակումից փրկենք»,- ընդգծեց բանախոսը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
–00—ԱՊ