Արցախի նախագահի ընտրության քննարկումների փուլում ենք, իշխանության կողմից մեծ ճնշումներ կան

26/05/2025 20:30 24-ի նախագիծ

Արցախի ԱԺ-ի կենսունակությունը ապահովելու համար կարիք կար գործող, ակտիվ նախագահ ունենալ, քանի որ Դավիթ Իշխանյանը հիմա Ադրբեջանի բանտում է։ Ըստ Սահմանադրության՝ մինչև նոր նախագահի ընտրությունը նրա լիազորությունների կատարումը անցնում է ԱԺ նախագահին։ Ըստ ընթացակարգի՝ նախագահի լիազորությունները մայիսի 21-ին ավարտվել են, 7 օրից ուշ նախագահ չենք կարող ընտրել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Արդարություն և վերադարձ» ՀԿ նախագահ Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով մայիսի 21-ին կայացած Արցախի Հանրապետության ԱԺ արտահերթ նիստին, որի ժամանակ ԱԺ նախագահ ընտրվեց «Ազատ Հայրենիք» խմբակցության պատգամավոր Աշոտ Դանիելյանը։

«Արցախի նախագահի ինստիտուտը չպետք է փլուզվի, կարևոր է, որ լեգիտիմ մարմին լինի, որպեսզի զբաղվի արցախցիների իրավունքներով։ Հիմա նախագահի ընտրության քննարկումների փուլում ենք։ Դեռևս հստակ որոշում չկա թեկնածուների հարցում։ Մեր վրա մեծ ճնշումներ կան, որոնք հրապարակային չեն, մենք սխալվելու իրավունք չունենք»,- ընդգծեց պատգամավորը։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:

 

–00—ԱՊ