Հարավային Կարոլինայում կրակոցների հետևանքով առնվազն 11 մարդ է վիրավորվել

26/05/2025 08:32 Միջազգային

ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի Լիթլ Ռիվեր քաղաքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով վիրավորվել է առնվազն 11 մարդ, հաղորդում է ABC-ն՝ հղում անելով ոստիկանությանը։

«Լիթլ Ռիվերի, Հարավային Կարոլինայի ոստիկանությունը հետաքննում է կրակոցների դեպքը, որի հետևանքով հոսպիտալացվել է առնվազն 11 մարդ», – հաղորդում է հեռուստաալիքը։

Նշվում է, որ տուժածերի թիվը կարող է ավելի շատ լինել, քանի որ որոշները հիվանդանոցներ են ժամանել մասնավոր տրանսպորտով։

–00—ՅՄ