Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

25/05/2025 09:20 Հասարակական

Հանրապետության տարածքում մայիսի 25-ի և 27-ի կեսօրից հետո, 28-ի և 29-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում մայիսի 25-ին և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 27-ի երեկոյան, 28-ի և 29-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։

 

–00—ԱՊ