«Կարմիր գծերի» վերաբերյալ դատարանի որոշումը կբողոքարկվի. քաղաքապետարանի խոսնակ

24/05/2025 15:26 Հասարակական

Երևան քաղաքի «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման մի շարք դրույթներ անվավեր են ճանաչվել:

2025թ. մայիսի 23-ին Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Երևան քաղաքի «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման մի շարք դրույթներ։

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ տեղեկացնելով, որ Երևանի քաղաքապետարանի կողմից նշված որոշումը կբողոքարկվի։

Ավելի վաղ «Հետքը» հայտնել էր, որ դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» թանկացմանը վերաբերող դրույթը։

–00–ԱՀ