Հունաստանի ափերի մոտ 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

22/05/2025 11:40 Միջազգային

Հունական Կրետե կղզու ափերի մոտ 6,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Եվրոպամիջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հերակլիոն քաղաքից 74 կմ դեպի հյուսիս։ Երկրաշարժի օջախը գտնվել է 15 կմ խորության վրա։

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։

Independent պարբերականը նշում է, որ ցունամիի սպառնալիք է հայտարարվել։

Ցնցումները զգացվել են ամբողջ Էգեյան ծովում, այդ թվում՝ Թուրքիայի և Իսրայելի որոշ հատվածներում։

–00–ԱՀ