Փաշինյանը՝ «զոնտիկը» ձեռքին, Մակրոնի հետևից պտտվում էր, բայց նրան իր տեղը ցույց տվեցին Ալբանիայում

21/05/2025 20:30 24-ի նախագիծ

Հայաստանին հաջողվում է խաղալ երկու տախտակի վրա. ՌԴ-ի հետ հարաբերությունների հեռանկար ունենալ, ծրագրեր իրականացնել և չփչացնել ԵՄ-ի հետ կապերը։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան այցին։

Խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ Ալբանիա կատարած այցի մասին՝ Ղուկասյանը նկատեց, որ Փաշինյանը Արևմուտքի աջակցությունը այլևս չունի, նրանք իրենց թեկնածուն ունեն և ցանկանում են՝ Փաշինյանը հեռանա․ «Փաշինյանը՝ «զոնտիկը» ձեռքին, Մակրոնի հետևից գնում էր, բայց իր տեղը Ալբանիայում ցույց տվեցին, Արցախի հարցում նրա արարքը և գործարքի գնալը հարգանքի արժանի չէ ոչ մեկի համար»։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:

 

–00—ԱՊ