БТР Գագո. «Ամո’թ ձեզ, կռված տղերքին էն օրն եք հասցրել, որ ամաչում են ասել, որ պատերազմի մասնակից են»
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News
Լուրջ չեն այն պնդումները, որ 1994թ-ին Հայաստանն ու Արցախը կարող էին Ադրբեջանին ստրատեգիական պարտության մատնել, այդ օրերին մենք սարսափելի մեծ զոհեր ունեինք, ուստի ես ինքս էլ նախագահ Տեր-Պետրոսյանին խնդրել էի, որ ամեն կերպ դադարեցնի պատերազմը։ Այդ օրերին մենք զբաղեցրինք այն տարածքները, որոնք ի վիճակի էինք պաշտպանել։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է պետնախարար Վազգեն Սարգսյանի աշխատակազմի ղեկավար, ՊՆ նախարար Վազգեն Սարգսյանի ավագ օգնական, ՀՀ ԶՈՒ վերահսկողության վարչության նախկին պետ Գագիկ Գևորգյանը, որը ավելի շատ հայտնի է «БТР Գագո» դիմելաձևով։
Վազգեն Սարգսյանի մերձավոր թիմակիցը՝ անդրադառնալով Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի այն պնդման մասին, որ ՀՀ իշխանությունների որոշումը՝ չուղարկել Արցախ սպառազինություն, խանգարեց իրականացնել Միր Բաշիրի օպերացիան։ «Չկա նման բան, Հայաստանը մի շրջան սպառազինություն դադարեցրել էր այդ պատճառով, դա կապ չունի Միր Բաշիրի օպերացիայի հետ»։
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ՍՊ