Թուրքական կողմը դրական է գնահատել Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը խոսել է Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև կայացած հանդիպման արդյունքների մասին.
«Այսօր կարեւոր օր էր համաշխարհային խաղաղության համար։ Դիվանագիտական լարված ջանքերի արդյունքում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները Թուրքիայի միջնորդությամբ հանդիպում են անցկացրել Ստամբուլում: Հանդիպման արդյունքում նրանք համաձայնության են եկել 1000-ից 1000 մարդու փոխանակման շուրջ՝ վստահության ամրապնդման նպատակով։
Նրանք նաև համաձայնել են գրավոր փոխանակել այն պայմանները, որոնք թույլ կտան հասնել հրադադարի։ Կողմերը պայմանավորվել են նաև նոր հանդիպման մասին։ Թուրքիան կշարունակի բոլոր ջանքերը գործադրել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կայուն խաղաղության հասնելու համար», – գրել է նա X-ում։
–00—ՍՊ