Մենք շատ հագեցած օրակարգ ունենք Ադրբեջանի հետ․ Օվերչուկ

16/05/2025 19:53 Միջազգային

Մենք շատ հագեցած օրակարգ ունենք Ադրբեջանի հետ, շատ սերտ շփումներ են իրականացվում։ Հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը․

«Մենք արդյունաբերական արտադրություններ ենք ստեղծում Ադրբեջանի տարածքում։ Կան փոխադարձ ներդրումներ, համագործակցություն էներգետիկ ոլորտում և առևտուր»,- նշել է նա: