Ֆուտբոլային խաղի ժամանակ բռնություն կիրառած անձը այլևս չի կարող անվտանգություն ապահովել․ Սիմոնյան
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

Ֆուտբոլային խաղի ժամանակ դաշտ ներխուժած երիտասարդի նկատմամբ բռնություն կիրառած անձը, իմ խորին համոզմամբ, այլևս տեղ չի կարող ունենալ ոչ մի խաղի ժամանակ անվտանգության իրականացնելու համար՝ անկախ նրանից, թե ինչն է եղել պատճառը, գրում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Մարդը, ով հանրային անվտանգությանբ է զբաղվում, ունի նման պատասխանատվություն, կա՛մ պետք է տիրապետի իր մասնագիտական պարտականություններին, կա՛մ պատասխանատվություն կրի, և, կրկնեմ, իմ խորին համոզմամբ, այս դեպքը պետք է ունենա իր կոնկրետ հետևանքները»:
Հիշեցնենք, որ ՖԱՖ-ի՝ Ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուների «առաջին հայկական ճակատ»-ի ֆեյսբուքյան էջում մի տեսանյութ էր հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես է խաղադաշտ մտած պատանի երկրպագուին համազգեստով մի տղամարդ հարվածելով և քաշքշելով փորձում դաշտից դուրս բերել:
–00—ՅՄ