Ավարտվել է ծեծի հետևանքով սպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

16/05/2025 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականի հոկտեմբերի 9-ին Մեղրի-Երևան ավտոճանապարհի հատվածում մի խումբ անձինք ՎՆի առողջությանը պատճառել են թեթև վնասիսկ ՄՆի նկատմամբ կատարել են ֆիզիկական ներգործություն։ Հաջորդ օրը խմբի անդամները ՄՆին ապօրինաբար զրկել են կյանքից և ՎՆի առողջությանը պատճառել են թեթև վնաս։

ՀԲի և ԳԱի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (առողջությանը թեթև վնաս պատճառելը) (2 դրվագ), 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը), 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանությունը)։

Երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

ՀԲի և ԳԱի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

–00–ԱՀ