Ստամբուլում ռուսական պատվիրակությունը սպասում է ուկրաինական կողմի հետ բանակցություններին

Ստամբուլում գտնվող ռուսական պատվիրակությունը երկրորդ օրն է, ինչ շարունակում է սպասել ուկրաինացի բանակցողների հետ հանդիպմանը։ ՌԴ բանակցողները ժամը 10:00-ից կսպասեն ուկրաինական պատվիրակությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը

«Վաղն առավոտյան, բառացիորեն ժամը 10-ից, մենք կսպասենք ուկրաինական կողմին, որը պետք է ժամանի հանդիպմանը», – մայիսի 15-ի ուշ երեկոյան լրագրողներին հայտնել է ՌԴ պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև ուղիղ բանակցությունները պետք է սկսվեին Դոլմաբահչեի նախագահական պալատում մայիսի 15-ին, սակայն հանդիպումն այդպես էլ տեղի չունեցավ։

Ուկրաինայի պատվիրակությունը նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ մայիսի 15-ին ժամանել էր Անկարա, որտեղից նրանք պետք է մեկնեին Ստամբուլ։ Ավելի ուշ Զելենսկին հայտարարել էր, որ ռուսական կողմի հետ բանակցություններ վարելու համար ուղարկվող պատվիրակությունը կգլխավորի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

–00—ՅՄ