ԿԱՐՈՂ Է ԶԱՐԹՆԵՆՔ, ՏԵՍՆԵՆՔ՝ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՓԱԽԵԼ Է, ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԵՆ ԸՆԹԱՆՈՒՄ ՄԵՐ ՇՈՒՐՋ

Փաշինյանը թթու դեմքով նստած էր Մոսկվայի շքերթին, իբր իրեն չի վերաբերվում, պատահական է հայտնվել այնտեղ։ ՌԴ-ում նրա հանդեպ ընդգծված ոչ բարյացակամ վերաբերմունք ցույց տվեցին։ 24TV«Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաքվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։

«Փաշինյանը գնաց Մոսկվա իր քաղաքական կենսունակության խնդիրը լուծելու համար, բայց չստացավ, զրկվել է արտաքին աջակցությունից։ Նա փակուղում է, իշխանությունը փախչում է ձեռքերից, ժողովուրդը խորապես հիասթափված է, հաղթաթուղթ չունի, որ բեկում մտցնի։ Կարող է քնենք-զարթնենք, իմանանք՝ Փաշինյանը երկրից փախչել է, իրադրությունը մեր շուրջ անկանխատեսելի է զարգանում»,- ընդգծեց Չալաբյանը։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում: